Monthly Archives: June 2013

«ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ԻՆՁ ԴՈՒՐ ԵՆ ԳԱԼԻՍ»

mario-benedetti-58Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք բաբախում են, որոնց հարկ չկա մղել ինչ-որ բանի, որոնց պետք  չէ ասել, որ ինչ-որ բան անեն, որովհետև գիտեն, թե ինչ  է պետք  անել և հենց այդպես էլ անում են: Մարդիկ, որոնք «մշակում են»  են  իրենց երազանքները, այնքան, մինչև որ այդ երազանքները  տիրանում են իրենց իսկ իրականությանը: Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք ունակ են իրենց քայլերով իրենց վրա վերցնել հանգամանքները, մարդիկ, որոնք  վտանգում են իրականն ու անիրականը երազի հետևից գնալու համար, որոնք իրենց թույլ են տալիս փախչել  խելամիտ խորհուրդներից՝ լուծումները թողնելով Աստծո ձեռքերում:

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք արդար են իրենց շրջապատող մարդկանց ու իրենք իրենց հետ, մարդիկ, որոնք շնորհակալություն են հայտնում նոր օրվան, իրենց կյանքում գոյություն ունեցող լավին, որոնք ամեն ժամն ապրում են լավ տրամադրությամբ՝ տալով իրենցից ամենալավը, որոնք շնորհակալ են ողջ լինելու համար, որ կարող են ժպիտներ նվիրել, ձեռք մեկնել և բարեհոգաբար օգնել՝ փոխարենը ոչինչ չպահանջելով:

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք կարող են կառուցողականորեն ու ուղիղ քննադատել ինձ՝ առանց ինձ ցավեցնելու և վիրավորելու:

Մարդիկ, որոնք չափի զգացում ունեն…

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք արդարության զգացում ունեն. նրանց կոչում եմ ընկերներ:

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք գիտակցում են Continue reading

Leave a comment

30/06/2013 · 12:45 PM

ՄԱՐԻՈ ԲԵՆԵԴԵՏՏԻ. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Mario Benedetti. Foto: © Daniel Mordzinski.Մարիո Բենեդետտի՝ ուրուգվայցի լրագրող, գրող, պոետ, դրամատուրգ և գրականագետ: Ծնվել է 1920թ., Պասո-դել-լոս-Տորոսում՝ իտալացի ներգաղթյալներ Բրենո Բենեդետտիի և  Մաթիլդա Ֆարուջայի ընտանիքում: Չորս տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվում է Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեո: 1928-1930թթ. հաճախում է գերմանական դպրոց, իսկ հետո մեկ տարի՝ «Միրանդա» վարժարան: 1935թ. ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված է լինում թողնել դպրոցը: 14 տարեկանից սկսում է աշխատել ավտոմասեր արտադրող ընկերությունում:  1938—1941  թթ. ապրում է Բուենոս Այրեսում: 1945թ. վերադառնում է Մոնտեվիդեո և աշխատանքի անցնում «Marcha» շաբաթաթերթի խմբագրությունում, որտեղ աշխատում  է մինչև 1975թ., երբ թերթը փակվում է Խուան Մարիա Բորդաբեռիի կառավարության  ճնշման ազդեցության տակ: Դրան զուգահեռ նա նաև ղեկավարում էր «Marginalia» գրական թերթը, իսկ սկսած 1949թ-ից՝ դառնում է Ուրուգվայի ամենահեղինակավոր ամսագրերից մեկի՝ «Número» ամսագրի խմբագրության անդամ: Continue reading

Leave a comment

30/06/2013 · 12:41 PM

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

լուսանկարը՝ Վիլ Րոնիսի

լուսանկարը՝ Վիլ Րոնիսի

ლლლ

Քանի, քանի անգամ եմ նայել քեզ,

ո՛չ, քեզ չեմ նայել, այլ այն պատկերին՝

ճշգրիտ և անառիկ, որ արտացոլվում է

դավաճան հայելու անդրադարձի մեջ:

–         Համբուրի՛ր ինձ, – ասում ես դու

համբուրում եմ քեզ և  մտածում,

թե որքա՜ն սառը կլինեն շուրթերդ հայելու մեջ:

Շնջում ես ինձ.  ‹‹Հոգիս քեզ եմ տալիս ››,

բայց ներսումս զգում եմ մի դատարկություն,

որ կարող է լցնել միայն այն հոգին,

որն ինձ չես տալիս:

Այն հոգին, որ, նոր կերպարանք ստանալով,

լոկ քո ձևն է ստանում հայելու մեջ:

ლლლ

Դու՛, դու չես

Ես քեզ չեմ տեսնում,

երբ նայում եմ այստեղ՝ կողքիս,

բայց նայելով ջրին՝ տեսնում եմ:

Երբ լսում եմ քեզ

լավ չեմ հասկանում  լռությունդ,

բայց հասկանում եմ՝ նայելով ջրի հանդարտ հոսանքին:

Ահա երկինքը

և՛ դու ես նայում, և՛ ես եմ նայում,

վերևում անգամ երկինքն անծայր չէ:

Բայց դու, հենվելով երկնի բազրիքին,

Տեսնում ես, որ այն ունի չորս անկյուն,

որ նաև թաց է,

քառակուսի է,

և ջրի մեջ է:

ლლლ

Քո վերջին  ‹‹Մնաս բարով›› բառով

Լռության մատնեցիր երեկ գիշերը, Continue reading

Leave a comment

29/06/2013 · 10:42 AM

ՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑ

Լուսանկարը՝ Վիլ Րոնիսի

Լուսանկարը՝ Վիլ Րոնիսի

Որոշ ժամանակ անց հասկանում ես օգնության ձեռք մեկնելու և հոգին շղթայելու նուրբ տարբերությունը և սովորում ես, որ սերը չի նշանակում պառկել, ընկերակցությունը չի նշանակում ապահովություն, և սկսում ես սովորել…

Որ  համբույրները պայմանագրեր չեն, և նվերները խոստումներ չեն, սկսում ես ընդունել ջախջախիչ պարտություններդ  պարզ ճակատով և բաց աչքերով, սովորում ես կառուցել բոլոր ճանապարհներդ այսօր, որովհետև վաղվա  հողը չափազանց անկայուն է  ծրագրերի համար, և երբեմն  մրգերը  ժամանակից շուտ են ընկնում:

Որոշ ժամանակ անց սովորում ես ասել`բավական է, քանի դեռ արևը չի այրել իր ջերմությամբ, ինչպես նաև տնկել սեփական այգիդ և զարդարել սեփական հոգիդ, ինչ- որ մեկին սպասելու փոխարեն, ով քեզ ծաղիկներ կբերի:

Եվ սովորում եսոր իսկապես կարող եսդիմանալ,                                           

որ իսկապես ուժեղ ես                                                                                        

որ իսկապես արժես.. և սովորում ես ու սովորում ես…                        

 և ամեն օրվա հետ սովորում ես:

Ժամանակի հետ  սովորում ես, որ լինել մեկի հետ, քանի որ քեզ լավ ապագա է առաջարկում, նշանակում է` ուշ թե շուտ կցանկանաս վերադառնալ անցյալ:

Ժամանակի հետ  հասկանում ես, որ միայն նա, ով ընդունակ է սիրել քեզ քո թերություններով և առանց ձգտելու քեզ փոխել, կարող է քեզ տալ  ցանկացածդ  ողջ երջանկությունը:

Ժամանակի հետ  քեզ հաշիվ ես տալիս, որ եթե այդ մարդու կողքին ես միայն մենությունդ ուղեկցելու համար, դա անխուսափելիորեն կավարտվի նրան այլևս չտեսնելու ցանկությամբ:

Ժամանակի հետ  հասկանում ես, որ իսկական ընկերները հաշված են, և նա, ով չի պայքարում նրանց համար, վաղ թե ուշ  իրեն կտեսնի շրջապատված  կեղծ ընկերներով:

Ժամանակի հետ  սովորում ես, որ զայրույթի պահին  ասված բառերը կարող են շարունակել  ողջ կյանքի ընթացքում խոցել նրան, ում վիրավորել ես:

Ժամանակի հետ  սովորում ես, որ Continue reading

Leave a comment

26/06/2013 · 1:09 PM

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Լուսանկարի հեղինակ՝ Caras Ionut

Լուսանկարի հեղինակ՝ Caras Ionut

‹‹Ի՞նչ է ժամանակը›› հարցրեց երեխան՝փոքրիկ խաղալիքները կախելով անկողնու եզրին: Ինքա՞ն պիտի սպասեմ, որ վաղը ինի: Մի կյա՞նք: Աշխարհի չա՞փ: Կա՞րող ես նկարել ժամանակը: Դա մի գիծ է, փոքրիկս, մի գիծ: Իսկ այդ գիծը իրերի մե՞ջ է: Իրերը նույնպե՞ս ժամանակ են: Այո: Եվ երբ քնած եմ, այդ գիծը չի՞ շարունակվում: Այո, շարունակվում է:

Հանգցրեց լույսը և դուրս եկավ ամառային գիշերվա տիրույթներ մի տեսակ սխալված լինելու զգացումով: Մինչ ունկնդրում էր ծղրիդներին, մտքով անցավ, որ կարող էի ասել, որ ժամանակը ծղրիդների անվերջանալի ճռռոցն է: Երբ վերադարձա սենյակ, որ ասեի նրան, որ ժամանակը ոչ թե իրերի ներսում է, այլ դրանցից դուրս է, ինչպես ծղրիդի երաժշտությունը, երեխան արդեն քնած էր:

‹‹ Չգտա, ոչ տիկնիկի ներսում, ոչ գնդակի և ոչ էլ փայտե նավի մեջ››,- ասաց երեխան հաջորդ օրը՝ ցույց տալով կտոր-կտոր արած խաղալիքներ:

Տարիներ անց նա, ի զարմանս իրեն հարցաքննող դատավորի, ասելու էր,  որ ժամանակը չկար նաև մարդկանց մարմինների ներսում:

© Թարգմանությունը ` Ալիս Տեր-Ղևոնդյանի

Leave a comment

26/06/2013 · 1:07 PM

ԴԻԵԳՈ ՏԱՏՅԱՆ

diego_tatian_decano_filosofia_universidad_nacional_de_cuyo_unc_03Դիեգո Տատյանը ծնվել է 1965 թվականին Արգենտինայի Կորդոբա քաղաքում, որը մայրաքաղաք Բուենոս Այրեսից հետո մեծությամբ երկրորդն է: Տատյանը մասնագիտությամբ փիլիսոփա է եւ Կորդոբայի պետական համալսարանի Փիլիսոփայության ֆակուլտետի դեկանն է: Համալսարանը Ամերիկա մայրցամաքի չորս ամենահին կրթահամալիրներից է (2013 կնշի իր 400-ամյակը), որի շնորհիվ քաղաքը ձեռք է բերել La Docta, այսինքն “Գիտուն քաղաք” կամ “Գիտունների, իմաստունների քաղաք” անվանումը: Տատյանը հայտնի է իր գիտական եւ վերլուծական աշխատանքներով նվիրված Սպինոզային, Հայդեգերին եւ Բորխեսին: Նա հրատարակել է նաեւ պատմվածքների եւ փիլիսոփայական մանրապատումների մի քանի ժողովածուներ, որոնցից կատարված ծաղկաքաղը ներկայացվում է այս գրքույկով` առաջին անգամ հայերենով: Նրա աշխատանքները թարգմանվել են նաեւ ֆրանսերեն, անգլերեն եւ պորտուգալերեն: Դիեգո Տատյանի արձակը հիմնված է փիլիսոփայական պարադոքսի վրա եւ նա, անկասկած, Արգենտինային հատուկ «փիլիսոփայական ֆանտաստիկայի» ավանդույթների շարունակողն է: Continue reading

Leave a comment

26/06/2013 · 12:58 PM

ԱՌԱՎՈՏՎԱ ՓԼՈՒԶՈՒՄԸ

ԽՈՍԵ ՄԱՐԻԱ ՖՈՆՈԼՅՈՍԱ (1922-1991)

լուսանկարը՝ Վիլի Ռոնիսի

լուսանկարը՝ Վիլի Ռոնիսի

1

Ու հանկարծ մի ձայն, հայացք, շարժում

ընդհարվում է իմ  մասին իմ սեփական պատկերացմանը.

տեսնում եմ` ինչպես է հայելու մեջ հայտնվում

անսպասելի, անկանխատեսելի մի արարած,

որը նայում է ինձ իմ աչքերով:

Այդ անծանոթը ես եմ:

Նրան էին դիմում մյուսները

ինձ դիմելիս (մինչդեռ ես անտեղյակ էի)`

այդ անճանաչելի անշարժ արարածին,

որն անբարյացակամ իմ դեմքն է տնտղում:

Զուր եմ փնտրում մյուսին` իսկականին,

նրան, ով վայրկյաններ առաջ դեռ ես էի:

Իմ դեմ ունքերը խոժոռած կանգնած է

միայն անսպասելի այդ անծանոթը, Continue reading

Leave a comment

25/06/2013 · 9:06 PM

ՊԱՐԱՑԵԼՍԻ ՎԱՐԴԸ

Բորխեսը Սիցիլիայում, Պալերմո,1984. լուսանկարիչ՝ Ferdinando Scianna

Բորխեսը Սիցիլիայում, Պալերմո,1984.
լուսանկարիչ՝ Ferdinando Scianna

De Quincey: Writings, XIII, 345

Իր արհեստանոցում, որը նկուղային երկու սենյակ էր ներառում, Պարացելսը խնդրեց իր Աստծուն, իր անորոշ Աստծուն, ցանկացած Աստծո, որ իրեն աշակերտ ուղարկի: Մութն ընկնում էր: Բուխարու թույլ կրակն անկանոն ստվերներ էր նետում: Երկաթե ճրագը վառելու համար վեր կենալը շատ ջանք կպահանջեր: Խոնջանքից ընդարմացած Պարացելսը մոռացավ իր աղոթքը: Գիշերն արդեն ջնջել էր փոշոտ թորման կաթսաններն ու խողովակը, երբ դուռը ծեծեցին: Նա քնկոտ վեր կացավ, բարձրացավ կարճ պտուտակաձև սանդուղքն ու բացեց փեղկերից մեկը: Մի անծանոթ մտավ: Նա նույնպես շատ հոգնած էր:  Պարացելսը նրան  առաջարկեց նստել հյուրը նստեց ու սպասեց: Որոշ ժամանակ ոչ մի բառ չփոխանակեցին:

Ուսուցիչն առաջինը խոսեց:

_Արմտյան ու արևելյան շատ դեմքեր եմ հիշում,_ ասաց որոշակի ճոռոմությամբ: _ Քոնը չեմ հիշում: Ո՞վ ես և ինձնից ի ՞նչ ես ուզում:

_Իմ անունը ոչ մի նշանակություն չունի,_ պատասխանեց մյուսը: _Երեք օր ու երեք գիշեր քայլել եմ` քո տուն մտնելու համար: Ուզում եմ լինել քո աշակերտը: Քեզ եմ բերել այն ամենը, ինչ ունեմ:

Մի պարկ հանեց և շուռ տվեց սեղանի վրա: Այնտեղ բազմաթիվ ոսկե դրամներ կային: Պարկը նրա աջ ձեռքում էր: Պարացելսը, ճրագը վառելու համար, մեջքը նրան էր դարձրել: Երբ շրջվեց, կռահեց, որ ձախ ձեռքում վարդ կա: Վարդն անհանգստացրեց նրան:

Թիկնեց, հանգուցեց մատների ծայրերն ու ասաց,

_Քո կարծիքով ես կարող եմ մշակել այն քարը, որը բոլոր տարրերը ոսկու է վերածում, և ինձ ոսկի ես բերել: Իմ փնտրածը ոսկին չէ, և եթե ոսկին քեզ համար կարևոր է, երբեք իմ աշակերտը չես դառնա: Continue reading

Leave a comment

21/06/2013 · 4:57 PM

ԴԵՂԻՆ ԾԱՂԻԿԸ

Julio Cortazar Portrait Session

Սա կարող է կատակ թվալ, բայց մենք անմահ ենք: Ես այս մտքին հանգեցի հակառակ կողմից, մեկ էլ այն պատճառով, որ գիտեմ մեկ մահկանացուի: Հենց նա էլ հաղորդել է ինձ իր պատմությունը: Կամբրոնի փողոցի բիստրոյում` այնքան խմած, որ ողջ ճշմարտությունն ասելն իր համար ոչինչ չարժեր, թեեւ բիստրոյի տերը եւ վաճառականգնակի վաղեմի հաճախորդները կսկսեին այնպես փռթկալ, որ գինին կհոսեր նրանց աչքերից: Continue reading

Leave a comment

16/06/2013 · 11:26 PM

ՄՅՈՒՍԸ

Los dos mundos de Jorge Luis BorgesԴեպքը պատահեց 1969-ի փետրվարին, Բոստոնի հյուսիսում, Քեմբրիջում: Անմիջապես գրի չառա, որովհետև առաջին մտադրությունս այն մոռանալն էր, որպեսզի խելքս չթռցնեմ: Այժմ, 1972-ին, մտածում եմ, որ եթե գրի առնեմ, մյուսներն այն կկարդան որպես պատմվածք, և տարիների հետ գուցե ինձ համար էլ պատմվածք դառնա:
Գիտեմ, որ դեպքն ուղղակի դաժան էր, երբ տեղի էր ունենում և է’լ ավելի դաժան այն անքուն գիշերների ընթացքում, որ հետևեցին: Դա չի նշանակում, որ այն կարող է ցնցել մի երրրորդ անձի:
Առավոտյան տասը կլիներ: Թինկն էի տվել մի նստարանի, Չարլզ գետի դիմաց: Ինձնից մոտ հինգ հարյուր մետր աջ մի բարձրահարկ շենք կար, որի անունը երբեք էլ չիմացա: Պղտոր ջուրը սառցի երկարուկ բեկորներ էր բերում: Անշուշտ, գետը ստիպեց, որ ես մտածեմ ժամանակի մասին, Հերակլիտի հազարամյա կերպարի մասին: Ես լավ էի քնել. նախորդ օրվա դասախոսությունս հաջող էր անցել, կարծում եմ, որ հետաքրքրել էր ուսանողներին: Կենդանի շունչ չկար շուրջը:
Հանկարծ այնպիսի տպավորություն ունեցա (որն ըստ հոգեբանների համընկնում է գերհոգնած վիճակների հետ), որ մի անգամ արդեն ապրել եմ այդ պահը: Ինչ-որ մեկը նստել էր իմ նստարանի մյուս ծայրին: Ես կնախընտրեի մենակ լինել, բայց չցանկացա միանգամից վեր կենալ, որպեսզի անկիրթ չթվամ: Մյուսը սկսել էր սուլել: Եվ հենց այդ ժամանակ պատահեց այդ առավոտվա բազմաթիվ խառնաշփոթություններից առաջինը: Այն, ինչ սուլում էր նա, ինչ փորձում էր սուլել (երբեք լավ երաժշտական լսողություն չեմ ունեցել), Էլիաս Ռեգուլեսի «Ավերված տան» երգի կրեոլական ոճն էր: Այդ ոճն ինձ տեղափոխեց մի բակ, որն անհետացել է, և հիշեցրեց Ալվարո Մելիան Լաֆինուրին, որը վաղուց է մահացել: Այնուհետև բառերը եկան: Երգի առաջին տասը բառերն էին: Ձայնն Ալվարոյինը չէր, բայց ուզում էր նմանվել: Սոսկումով ճանաչեցի այդ ձայնը:
Մոտեցա նրան և ասացի.
– Պարոն, Դուք ուրուգվայցի՞ եք, թե՞ արգենտինացի: Continue reading

Leave a comment

16/06/2013 · 8:49 PM