ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ

 

Borgess-fԽորխե Լուիս Բորխես, (իսպաներեն՝ Jorge Luis Borges (1899 թ. օգոստոսի 24 – 1986 թ. հունիսի 14) արգենտինացի գրող, էսսեիստ, թարգմանիչ։ Միջազգային ճանաչում է ձեռք բերել 1960-ական թվականներին։

Կենսագրությունը

Բորխեսը ծնվել է 1899 թվականի օգոստոսի 24-ին միջին խավին պատկանող ընտանիքում։ 9 տարեկան հասակում իսպաներեն է թարգմանել Օսկար Ուայլդի «Երջանիկ արքայազնը» ստեղծագործությունը, որը լույս է տեսել տեղական ամսագրերից մեկում։ Գրողի ընկերները կարծում էին, որ ստեղծագործության իրական թարգմանիչը Բորխեսի հայրն է եղել։

1921 թվականին սկսել է հրատարակել իր բանաստեղծությունները և էսսեները սյուրռեալիստական բնույթի ամսագրերում։ 1955 թ. Բորխեսը նշանակվել է Բուենոս Այրեսի Ազգային գրադարանի տնօրեն, ինչպես նաև սկսել է գրականության վերաբերյալ դասախոսություններ կարդալ Բուենոս Այրեսի համալսարանում։ 1971 թ. ստացել է Երուսաղեմի անվան մրցանակ։ Բորխեսի ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք երկրներում։

1967 թվականին Բորխեսը ամուսնացել է Էլզա Աստետ Միլանի հետ։ Զույգի ամուսնական կյանքը տևեց ընդամնեը 3 տարի։ Օրինական ամուսնալուծությունից հետո Բորխեսը տեղափոխվել է մոր մոտ և ապրել վերջինիս կողքին մինչ նրա մահը։

1975 թվականից սկսած՝ արգենտինացի գրողը ճանապարհորդել է տարբեր երկրներով մեկ։ Ճանապարհորդության ողջ ընթացքում գրողին ուղեկցել է իր անձնական օգնական Մարիա Կադոման, որի հետ էլ ամուսնացել է իր մահվանից մի քանի ամիս առաջ։

Արգենտինական մշակույթ

Բորխեսի՝ արգենտինական մշակույթի նկատմամբ ունեցած հակումը հիմնականում կապված է նրա ընտանեկան տոհմածառի հետ։ Գրողի` ծնունդով անգլիացի տատը ամուսնացել է արգենտինացի Ֆրանչեսկո Բորխեսի հետ, որը պատմական մեծ դեր է ունեցել քաղաքացիական պատերազմներում, որոնց արդյունքում էլ Արգենտինան և Ուրուգվայը ճանաչվել են որպես անկախ պետություններ։

«Կիրք Բուենոս Այրեսի հանդեպ» վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն համարվում է Բորխեսի առաջին գիրքը, որը լույս է տեսել 1923 թվականին։ Նրա ստեղծագործությունների զգալի մասը նվիրված է արգենտինական մշակույթին («Տանգոյի պատմությունը»), ինչպես նաև գրականությանը («Արգենտինացի գրողը և ավանդույթը»)։

Նոբելյան մրցանակի բացակայությունը

Բորխեսը երբևիցե Նոբելյան մրցանակ չի ստացել գրականության ոլորտում, և այս փաստը մշտապես հուզել է գրողին։ Հեղինակն ինքն այդ մասին ասում է. «Ինձ Նոբելյան մրցանակով չպարգևատրելը դարձել է Սկանդինավյան սովորույթ. ծնվելուս պահից ի վեր ինձ չեն մեծարել»։ Կարծիք կա, որ Բորխեսը մրցանակ չի ստացել իր չափից դուրս պահպանողական քաղաքական հայացքների պատճառով։

Մեծահամբավ արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսը մահացել է լյարդի քաղցկեղից 1986 թվականի հունիսի 14-ին Ջենովայում։

Leave a comment

14/06/2013 · 1:28 AM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s