ՄԱՐԿԵՍՅԱՆ ՄՏՔԵՐ

  • Մի ամբողջ շաբաթ ես իմ հագից չհանեցի տնային խալաթը, ոչ ցերեկը, ոչ գիշերը, չլվացվեցի, չսափրվեցի, չմաքրեցի ատամներս, քանի որ սերը ինձ շատ ուշ սովորեցրեց, որ մարդն իրեն կարգի է բերում, հանգնվում է և օծվում է օծանելիքով ինչ-որ մեկի համար, իսկ ես ոչ մեկը չունեի: Ու՞մ համար…

GRACIE~1

Ամուսնությունը որպես այդպիսին չի ունեցել որևէ գիտական հիմնավորում. երկու հոգի, իրար հազիվ ծանոթ, մեկը մյուսին ոչնչով չնմանվող, տարբեր բնավորություններով, մեծացած տարբեր մշակութային միջավայրերում և, ամենագլխավորը, տարբեր սեռերից, պիտի, չգիտես ինչու, ապրեին միասին, քնեին միևնույն անկողնում և կիսեին իրենց ճակատագիրն այն դեպքում, երբ, ամենայն հավանականությամբ, նրանց համար նախատեսված էր եղել միանգամայն այլ ճակատագրեր:
Թույլերը երբեք չեն կարող ոտք դնել սիրո թագավորություն: Այդ թագավորությունում օրենքները խիստ են: Կանայք հանձնում են իրենց միայն համարձակ ու վճռական տղամարդկանց, նրանք հույսով են ներշնչում, իսկ դա այն է, ինչ հարկավոր է կանանց:
Սիրո մի տարատեսակը ոչնչացնում է սիրո մեկ այլ տարատեսակի, քանի որ մարդը հավատարիմ է իր բնույթին. հագեցնելով քաղցը’ նա կորցնում է հետաքրքրությունը սննդի նկատմամբ:

  • Ոչ ես հարուստ չեմ,- ասաց նա,- ես փող ունեցող աղքատ մարդ եմ, իսկ դա նույնը չէ:
  • Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:
  • Ծերությունը անպարկեշտ վիճակ է, որը պետք է կանխել ժամանակին:
  • Եթե մի օր դու չցանկանաս որևէ մեկին լսել, զանգիր ինձ. Ես խոստանում եմ լռել:
  • Կանայք ավելի շուտ հարցի մեջ թաքնված միտքն են որսում, քան թե բուն հարցը:
  • Ես գլխարկներ չեմ կրում, որպեսզի ոչ ոքի առաջ դրանք չհանեմ:
  • Ցավալի է ինքնասպանությունը, եթե դա սիրուց չէ:
  • Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքը ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամներ:
  • Ծերության առաջին նախանշանը մարդու’ իր հորը նմանվել սկսելն է:
  • Սրտի հիշողությունը մերժում է վատ հուշերը և բազմապատկում լավերը, և դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք փրկել անցյալը:
  • Մարդուն կարոտելու ամենավատ տարբերակն է՝ լինել նրա հետ և հասկանալ, որ նա երբեք չի լինի քոնը:
  • Ժամանակն իր ընթացքում նույնպես խոչընդոտների է բախվում և վթարի ենթարկվում, այդ պատճառով էլ ժամանակի մի կտոր կարող է անջատվել ու հավերժ մնալ որևէ սենյակում։
  • Մարդուն կարոտելու ամենավատ տարբերակն է՝ լինել նրա հետ և հասկանալ, որ նա երբեք չի լինի քոնը:

շատ հայտնի և շատ տարածված 13 մտքեր

1. Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:
2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա:
3. Միայն այն պատճառով, որ մեկը քեզ չի սիրում այնպես, ինչպես դու ես ուզում, չի նշանակում, որ նա քեզ չի սիրում ամբողջ սրտով:
4. Իսկական ընկերը նա է, ով կբռնի քո ձեռքը և կզգա քո սիրտը:
5. Ինչ-որ մեկի համար թախծելու վատթարագույն միջոցը՝ լինել նրա կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինի:
6. Երբեք չդադարես ժպտալ, եթե նույնիսկ տխուր ես, քանի որ ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին:
7. Այս աշխարհում դու ընդամենը մի մարդ ես, բայց ինչ-որ մեկի համար դու մի ամբողջ աշխարհ ես…
8. Մի վատնիր ժամանակը նրա վրա, ով չի ցանկանում այն անցկացնել քեզ հետ:
9. Հնարավոր է՝ Աստված ցանկանում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, քանի դեռ չենք հանդիպել այն ՄԻԱԿԻՆ: Որպեսզի երբ դա վերջ ի վերջո տեղի ունենա, մենք երախտապարտ լինենք:
10. Մի լա, որովհետև դա անցել է: Ժպտա, քանի որ դա եղել է:
11. Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք քեզ ցավ կպատճառեն: Պետք է շարունակել հավատալ մարդկանց, ուղղակի լինել փոքր-ինչ զգույշ:
12. Դարձիր ավելի լավը և ինքդ հասկացիր՝ ով ես դու, նախքան կհանդիպես նոր մարդու և հույս կունենաս, որ նա կհասկանա քեզ:
13. Այդքան ջանք մի գործադրիր. ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի:

Աղբյուրներ՝

http://blog.mediamall.am/?type=society&id=9107

http://dorian.am/index.php?option=com_easydiscuss&view=tags&id=62&Itemid=648

http://www.hraparak.am/109464/

1 Comment

15/06/2013 · 7:45 PM

One response to “ՄԱՐԿԵՍՅԱՆ ՄՏՔԵՐ

  1. Pingback: Գաբրիել Գարսիա Մարկես | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s