ԹՌՒՉՔ ՄԵՌԱԾ ՀՈՂՈՒՄ

alfonsinaԴառը 
Ես կարող էի ապրել քո հոգում,
Ինչպես հեռավոր երկնքում աստղը ճերմակ,
Սակայն խաբված է երազն իմ. քնքուշ,
Դու չունես հոգի:

Ես կարող էի ապրել նաև քո սրտում,
Ինչպես ժայռի վրա շուշանը ձյուների:
Չհաջողվեց, չստացվեց սերս,
Դու չունես սիրտ:

Ես երկինք խնդրեցի,դու տվեցիր ինձ հող,
Ինձ տվեցիր համբույրներ` աստղերի փոխարեն,
Դու հարուստ ես,սակայն, մտածողությամբ` աղքատ.
Դու տվեցիր ինձ հող:

Սերն արշալույսով կարող էր ծաղկել,
Սակայն դարձավ ամպոտ մայրամուտ,
Չես փոխի ու ետ չես դարձնի.
Չեն երևում արշալույսները:

Մի հարցրու`ինչու է ճակատագրին հակառակ,
Պսակ եմ հյուսում խաղողի շիվերից:
Անցել է ժամնակը աղերսանքների ու արցունքների,
Ահա` ինչպիսին է ճակատագիրը:

Իմ <<ես>>-ը 
Ինչպես բացատրել. Ինձ թվում է երբեմն,
թե իմ հոգին նման է քաոսի:
Տեղավորվում են իմ մեջ տիեզերքը համայն
և ողջ շրջապտույտը լինելության:

Ես-տիեզերքն եմ: Էլեկտրական հոսանքները
Ինձ տեղափոխում են այլ աշխարհ,
իսկ այստեղ իմ ճամփաները միայնակ են,
այստեղ միայն մենակությունն է ինձ հետ:

Եվ եթե կյանքն ինձ մոտենա ժպտալով`
Ես առաջվա պես օտար կդառնամ,
Կփնտրեմ այլը, անհայտը, հոսողը,
Որին երբեք չեմ հանդիպել:

Օ~ կյանք իմ. Դեպի անկուշտ անսահմանն է
թռչում իմ ճիչը`այրվելով ցանկություններից:
Իմ արյան մեջ տրոփում են աստղաբույլերը,
և ծովերը, ձուլվելով իրար, դառնում են օվկիանոս:

Քանի դեռ ապրում եմ աշխարհում
իմ հոգին ապակե լար է
արծաթե կիթառի:
Մի թեթև քամի
հավերժությունից` և կզրնգա նա:

CAMP-FIRE 
Հունվարյան
գիշերում
բոց
դարձավ բունը ծառի:

Մարդկային
հարյուր գլուխներ,
կարմիր լեզուներով կրակի,
շրջապատեցին
խարույկը:
Ինչ-որ մեկի
բաց բերանից
ձգվեց
թելը երգի:

Նրան շարունակելով
մյուս շրթունքները,
քանդեցին
մետաքսը
հանգերի:

Լուսինը
ուղղահայաց
լուսավորում էր
դեմքերը:

Սև
շրջագիծը լեռնաշղթայի
գոտևորում էր աշխարհը:

Եվ ինչ-որ մեկի աջը
կանչում էր,

ոչ թե քո,
այլ Աստծո,

կողք- կողքի գնալ
գիշերվա կեսի
սառցե
շեղբերի վրայով:

Կապեր 
Դատարկ երազանք.դու ապրում ես իմ հոգում`
ջերմացնելով քիչ-քիչ:
Դողում ես շեմին`
Խղճուկ մուրացկանի պես:

Թե հեռանայի քեզնից`
ազատության տենչով,
սիրտս միայնակ
կմեռներ ցավից:
Դու թաքնվել ես իմ հոգում
և հսկում ես ձայնն իմ:
Այս ձանձրալի կյանքին ինձ կապել է
բարակ թելն այդ:

Ես անդադար մերժում էի քեզ.
(խաբիր ուրիշին),
Բայց դեպի ինձ էիր դառնում կրկին`
Կպչուն բոռի նման:

Աչք 
Հանգստանում է:
Մթնշաղը մեռնում է
խորքում, որտեղ թռչունն է
անշարժ նստած:

Տխուր ծովերը,
շրջապատված,
նրա մեջ
գլորում են
ալիքներն իրենց:
Ցերակային
տեսարանները
դանդաղ
հալվում են նրա մեջ:

Առաջին
երկչոտ աստղերը
սգում են
խուլ հորձանուտը
անշարժ բիբի:

Նրա մութ
խորքում
մարդկանց շարքերը անվերջ
հոսում են
ու հոսում:

Հակառակ
կողմեր են
գնում,
խաչվում են,
նահանջում,
միաձուլվում են,
հպվում
առաջին
շարքերին:

Հառաչում են, քանի որ արևն է ծնվում:
Հառաչում են, քանի որ արևը մեռնում է:

Ամեն ինչ այնտեղ, խորքում,
աչքի շրջանակի մեջ,
ուր
նստած է թռչունն
անշարժ:

Դասերը 
Եթե մեր սրտերը արձագանքել կարողանային,
նրանցում կհառնեին ձայները մեռած մարկդանց,
և հնարավոր է, նրանց մեջ հնչեին դայլայլները
երգող թռչունների, անտառները լուսավորող:

Չէ որ ըմբռնելով բարությունը օրորոցից
սիրտը սերտում է կյանքը, միաժամանակ
փորձելով մահը, փորձելով ողբերգությունը,
որը սովորել չհասցրինք,
որը մենության մեջ կխաղանք ու կդիտենք:

Քանի անգամ է նա արտասվել,բաբախել ու երգել,
պոկվել ու ընկել է,որ դեպի երկնակամարը թռչի…
Մահը սովորելը համարյա անհույս գործ է`
մենք մահանում ենք ամեն ակնթարթ,
որ հետո մեկ անգամ
մեռնենք:

Աղոթք 
Աստվա’ծ իմ,տեսա երազում այնպիսի~ սեր,
որ աշխարհում ոչ մեկը դեռ չի տեսել,
միայն անմահության հետ գուցե համեմատվեր
և պոեզիայի հետ` առանց խոսքերի` հոգու մեջ լցվող:
Ձմեռը անցավ, բայց առաջվա պես սառում էր
արյունը,
և նորից,համբերատար, գարունով փոխարինվեց ձմեռը,
Ես հուսով էի` ամռանն ինձ կայցելի սերը,
Բայց նույնիսկ աշնանը իզուր տանջվում էի
սպասումով:
Տե’ր Աստված, մեջքն իմ մերկացած է,
և քո մտրակը խիստ անշշուկ կընդունի նա,
որպես անիծված մեղսագործ` ես լսում եմ քո
ահեղ նախատինքը,
չէ որ իմ առջև հառնում է հրդեհը
մայրամուտի:
Եվ չիրագործված կրքի մեջ միայն ես եմ մեղավոր,
պոեզիայով տարված`նրան չտեսա,Սինյո’ր:

Նա, ով հասկանում է 
Սև, փայլուն վարսերով գլուխը խոնարհելով,
Ոչ երտասարդ գեղեցիկ կինը
Ծնկեց,և խաչված Քրիստոսը
Բարձրից խաչի
Նայեց նրան` ցավակցելով:
Իսկ սրտի տակ`երեխան էր. Նա շուտով զավակ էր ունենալու:
Եվ այնպիսի~ մեծ թախիծ կար նրա աչքերի խորքում:

Եվ արտասվելով`հպվեց նա
Արյունոտված ոտքերին Քրիստոսի.
_Օ~, Տե’ր Աստված, միայն աղջիկ չծնվի…

Հանդիպում 

Տեսադաշտիցս կորցնելով քեզ`
նորից քեզ հանդիպեցի
Ֆլորիդայի մայրուղու անկյունում
և, ձեռնոցներս տրորելով ձեռքումս,
դիմեցի քմծիծաղով.
(որքան ցրված,որքան մռայլ էիր դու)
և հարցրեցի. <<Ասացե’ք ինձ խնդրեմ,
ինչու՞ են ձեր ատամները դեղին>>:

Դու նայեցիր լուռ կշտամբանքով,
և շրջվեցիր` ձեռքով պատահաբար
անծանոթ կնոջ դիպչելով…

Իսկ հետո քաղաքի թոհուբոհում
ես ճանապարհեցի քո վերարկուն,
գլխարկը…հետքը…կետը…ոչինչ…

Մաշվածը 
Երբ ես կմեռնեմ, լուրը այդ մասին
Դեպի անսահմանը կթռչի իր հին ճանապարհով,
Եվ շեմից շեմ կսահի
Բոլոր հաստատություններով,
Եվ կսկսեն փնտրել անունն իմ գրրքերում հաստափոր:
Այնտեղ, հեռավոր գյուղակում,
Որ ննջում է սարերում, արևի տակ,
Հին ծխական գրքի մեջ օտար մի ձեռք
Գիծ կքաշի` գտնելով անունը իմ:

Ես ուզում եմ 
Ետ գալ դեպի այն, ինչ նախաստեղծ է,
լինել խոտի, նորահաս ծաղիկների պես, չխորհել,
բայց հասնելով գեղեցկության ակունքներին`
խմել հյութը և չկոտրել զրգացող գավաթը:

Մի անգամ գարնանը 
Որտե՞ղ ես, իմ ընկեր.
որ ասացիր ինձ`
ճերմակ մորուքդ շոյելով.
<< Զգու’յշ եղիր, փոքրի’կս, նայի’ր,
Սիրտդ պահպանիր>>:

Գարուններն անցնում են, և միայն անձրևներն են
սպասում աշնան ճանապարհին…
Զգու’յշ եղիր. տե’ս, որ քեզ
չայրի հրդեհը>>:

Ես վախվորած լսում էի նրան`
անսովոր տագնապից դողալով,
<<Թռչունները երգում են- պատասխանեցի.-
Գետը զրգում է,-ասացի>>:
Ճակատիս վրա, փոթորիկների հայելում,
հիշում եմ նրա ափերը:
Նա խոնարհվեց դեպի ինձ` շշնջալով,
<<Խեղճ աղջիկ…>>

© Թարգմանություն ` Նարիա Համբարձումյան

Աղբյուր՝ http://www.nairahambardzumyan.com/index.php?option=com_content&view=article&id=95%3A2010-12-22-11-11-39&catid=52%3A2010-11-10-20-06-41&Itemid=99&lang=hy

Leave a comment

15/06/2013 · 1:58 PM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s