ՎԵՐՋԻՆ ՌԱՈՒՆԴ/ ԽՈՒԼԻՈ ԿՈՐՏԱՍԱՐ

 

267514_2262878609624_7385280_n

Քեզ սիրում եմ հոնքերիդ համար, վարսերիդ համար,

պայքարում եմ քեզ համար ամենաճերմակ միջանցքներում,

ուր կաքավում են շատրվանները լույսի,

քեզ վիճարկում եմ ցանկացած անվան մեջ, նրբորեն կճպում եմ քեզ սպիից,

ես շաղ եմ տալիս քո վարսերին կայծակների փոշի և ժապավեններ`

անձրևներում ննջող:

Չեմ ուզում,որ դու ունենաս ինչ-որ ձև, լինես

հենց այն, ինչը սկսվում է քո ձեռքի հետևից,

ինչպես ջուրը, խորհիր ջուրը և առյուծների մասին, երբ լուծվում են

առակների ատաղձի մեջ,

կամ ժեստերի` ճարտարապետությունն այդ ոչնչի`

հանդիպման ամենակենտրոնում իր ջահը վառող:

Յուրաքանչյուր առավոտ գրատախտակ է, ուր հորինում եմ քեզ, նկարում եմ քեզ,

անմիջապես պատրաստ ջնջելու. այդպիսին չես դու` ոչ այդ ուղիղ վարսերով,

ոչ էլ այդ ժպիտով:

Ես փնտրում եմ քո հանրագումարը, գավաթի եզրը, որի մեջ գինի է, և լուսին, և հայելի,

փնտրում եմ այն գիծը, որը ստիպում է տղամարդուն դողալ

պատկերասրահում թանգարանի:

Բացի այդ` ես քեզ սիրում եմ, և վաղուց, և սառնորեն:

 

© Թարգմանությունը` ԹՈՆԴՐԱԿԻ /համեմատությամբ իսպաներեն բնագրի/

 

1 Comment

10/07/2013 · 11:17 PM

One response to “ՎԵՐՋԻՆ ՌԱՈՒՆԴ/ ԽՈՒԼԻՈ ԿՈՐՏԱՍԱՐ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s