Daily Archives: 26/07/2013

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է /ԱԼՖՐԵԴՈ ԿՈՒԵՐՎՈ ԲԱՌԵՐՈ

Մագդա Բերնի

Մագդա Բերնի

 

Ո՞րն  է  իսկապես կարևորը.

Փնտրում եմ ներսումս պատասխանը,

ու չեմ կարողանում գտնել:

 

Կեղծ մտքեր են ներխուժում միտքս,

որը սովոր է դիմակավորել անհասկանալին,

որը խլացած է կեղծ պատրանքների մեջ,

ուր փառասիրությունը, վախը, հարստությունը

դառնում են պաշտելի հերոսները:

 

Հարցնում ես՝ ոնց են երջանիկ լինում.

Ինչպե՞ս են այսքան ստի մեջ ապրում.

Յուրքանչյուրը պետք է պատասխանի.

 

Ինձ համար, այստեղ, հիմա և հավետ:

Արգելվում է լացել, բայց դաս չքաղել,

մի օր արթնանալ և չիմանալ` ինչ անել,

վախենալ  հիշողություններից:

 

Արգելվում է չժպտալ խնդիրներին ,

ուզածիդ համար  չպայքարել,

վախի պատճառով ամեն ինչ թողնել,

երազանքներդ  չիրականացնել:

 

Արգելվում է թաքցնել քո սերը,

ուրիշներին ստիպել վճարել քո պարտքը,

քո վատ տրամադրությունը:

 

Արգելվում է ընկերներին  լքել,

չփորձել հասկանալ, այն ինչ միասին եք ապրել,

կանչել նրանց, միայն երբ կարիքն ես զգացել:

 

Արգելվում է մարդկանց առջև  <<ԴՈՒ>>  չլինել ,

անկարևորների մոտ  խաղալ-ձևացնել ,

հիշվելու համար  խեղկատակի վերածվել ,

քեզ սիրող մարդկանց մոռացության մատնել:

  

Արգելվում է ինքնուրույն չապրել,

վախենալ կյանքից , զիջումներից,

չապրել ամեն օրդ, ասես վերջին շունչդ է եկել :

 

Արգելվում է ինչ-որ մեկին  կարոտել …առա՛նց ցնծալու,

մոռանալ նրա աչքերը, նրա ծիծաղն ու ամենը,

քանի որ էլ չեն խաչվում   ձեր ուղիները,

վաճառել անցյալը և վճարել այն ներկայով:

 

Արգելվում է չփորձել հասկանալ մարդկանց.

մտածել,որ իրենց կյանքն ավելին արժե քան քոնը,

չիմանալ որ ամեն մեկն ունի իր ուղին ու բախտը:

 

Արգելվում է չստեղծել քո՛ պատմությունը,

րոպե  չունենալ մարդկանց համար,

ովքեր զգում են հենց քո կարիքը ,

չհասկանալ, որ կյանքը հետ է վերցնում տվածը:

 

Արգելվում է  չփնտրել սպասածդ երջանկությունը,

լավատեսությամբ  չողողել ապրածդ  կյանքը,

չմտածել՝ ինչում կարող ես դառնալ ավելի լավը,

չզգալ,որ առանց քեզ աշխարհը բնավ էլ  չէ´ր լինի նույնը:

 

© Թարգմանությունը `  Մերի Զոհրաբյանի 

Leave a comment

26/07/2013 · 9:43 PM