ԵՐԿՐՈՐԴ ԵՍ-ը / ՄԱՐԻՈ ԲԵՆԵԴԵՏՏԻ

                                     

azarՆա ամեն ինչով սովորական մի տղա  էր: Հագնում էր ծնկների մասում դուրս ցցված տաբատներ, կարդում` առակներ, ուտելուց աղմկում էր, մատներով քիթը քչփորում, իսկ հանգստյան ժամերին էլ` խռմփացնում. Տղայի անունն Արմանդո էր: Արմանդոյին ոչինչ չէր առանձնանում մյուսներից, բացի մի բանից. դա նրա  երկրորդ <<ես>>-ն էր:

Երկրորդ <<ես>>-ի հայացքում արտացոլվում էր պոեզիան. Նա սիրահարվում էր դերասանուհիներին, հմտորեն ստում, իսկ երեկոն իջնելուն պես` դառնում զգացմունքային: Տղային մեծ անհանգստություն էր պատճառում երկրորդ <<ես>>-ի գոյությունը, քանի որ այն իրեն անհարմար դրության մեջ էր գցում ընկերների մոտ: Մյուս կողմից երկորդ <<ես>>-ը շատ թախծոտ էր և թույլ չէր տալիս տղային լինել այնքան  ազատ, որքան փափագում էր:

Մի երեկո Արմանդոն հոգնած վերադարձավ աշխատանքից,հանեց կոշիկները և ոտքի մատները ծուլորեն շարժելով`միացրեց ռադիոն: Հնչեց Մոցարտ, սակայն տղան արդեն քնել էր: Երբ արթնացավ, երկրորդ <<ես>>-ն անմխիթար լաց էր լինում: Սկզբից Արմանդոն անելանելի դրության մեջ էր, բայց փոքր անց հավաքեց իրեն և անասելի վիրավորեց երկրորդ <<ես>> -ին: Սա ոչինչ չպատասխանեց. իսկ արդեն հաջորդ առավոտ Արմանդոն նրան գտավ ինքնասպան եղած: Սկզբից նրա մահը ծանր ազդեց  խեղճ տղայի վրա, սակայն շուտով Արմանդոն գիտակցեց, որ եկել է պահը երբ կարող է լինել միանգամայն ազատ: Այս միտքը նրան թեթևություն բերեց: Հինգօրյա սգից հետո Արմանդոն դուրս եկավ փողոց` ընկերներին ցուցադրելու իր բացարձակ ազատությունը: Դեռ հեռվից տեսնելով, թե ինչպես են մոտենում ընկերները `նրա սիրտը երջանկությամբ ողողվեց, և քրքիջը դուրս ժայթքեց բերանից: Ադուհանդերձ ընկերներն անցան Արմանդոյի կողքով` չնկատելով նրա ներկայությունը: Տղային լոկ հաջողվեց լսել նրանց խոսակցությունը:

-Խեղճ Արմանդո. այնքան ուժեղ և առողջ տեսք ուներ:

Ծիծաղը խեղդվեց Արմանդոյի կոկորդում. տղան զգաց, թե ինչպես է կարոտի նմանվող մի  բան ճմլում  իր կուրծքը, սակայն նա  չէր կարող այլևս զգալ իրական տխրություն. այն ամբողջությամբ իր հետ էր տարել երկրորդ  <<ես>>-ը:

Վերջ

 

© Թարգմանությունը `  Նունե Անտոնյանի

Leave a comment

23/08/2013 · 4:35 PM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s