Անծանոթ հրեշտակը, Մելամաղձոտ դպրոցականի սյունակը /ՌԱՖԱՅԵԼ ԱԼԲԵՐՏԻ

“Մելամաղձոտ դպրոցականի սյունակը” /«Ես մի հիմար էի, իսկ իմ տեսածն ինձ երկու անգամ հիմար դարձրեց» ժողովածու/

“Մելամաղձոտ դպրոցականի սյունակը”
/«Ես մի հիմար էի, իսկ իմ տեսածն ինձ երկու անգամ հիմար դարձրեց» ժողովածու/

Անծանոթ հրեշտակը /«Հրեշտակների մասին» ժողովածու/

Հրեշտակապետի կարոտ:

Ես էի…

Նայե՛ք ինձ:

 

Աշխարհիկ այս հագուստով

Թևերս չեն երևում:

Ով եմ՝ չգիտի ոչ ոք:

Ինձ չեն ճանաչում:

 

Ո՞վ կհիշի: Փողոցում,

Սանդալներս՝ կոշիկներ,

Իմ պատմուճանը՝ տաբատ,

Անգլիական կոստյում:

 

Ո՞վ եմ ես, ասա՛:

 

Այդուհանդերձ, ես էի…

Նայե՛ք ինձ:

 

“Մելամաղձոտ դպրոցականի սյունակը”

/«Ես մի հիմար էի, իսկ իմ տեսածն ինձ երկու անգամ հիմար դարձրեց» ժողովածու/

 

ՈՒՂՂԱԿԱՆ՝ ձյուն
ՍԵՌԱԿԱՆ՝ ձյան
ՏՐԱԿԱՆ՝ ձյանը կամ ձյան համար
ՀԱՅՑԱԿԱՆ՝ ձյուն
ԿՈՉԱԿԱՆ՝ օ՜, ձյուն
ԳՈՐԾԻԱԿԱՆ՝ ձյունով
ձյունից
ձյան մեջ
ձյան միջով
առանց ձյան
ձյան վրա
ձյան հետևից
Լուսինը՝ ձյան հետևից

Ու գետի քշած այս անձնական դերանունները
Ու ծառերի միջև կորած այս հոլովումը տրտմագին:

© Թարգմանություն ` Հասմիկ Ամիրաղյան

Leave a comment

30/08/2013 · 10:15 PM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s