Անցնում է, կամ մեզ է թվում(աշնան թիթեռը)/ ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ

155405_587321811289705_1163769516_n

Թիթեռնիկը թռվռում է, պտտվում է

և երբեմն այրվում  է արևի հետ:

 

Թռչող բոցավառ կետը       

 այժմ անշարժանում է

 տերևի վրա, որ  ճոճվում է:

 

Ինձ ասում էին: Քեզ բան չկա:

Դու հիվանդ չես: Քեզ թվում է:

 

Ես  ոչինիչ չէի պատասխանում:

Եվ անցավ ցանքի ժամանակը:

 

Այժմ տխրության մի ձեռքը            

հորիզոնն է աշուն լցնում:  

 Հոգուցս անգամ տերև է ընկնում:     

 

Ինձ ասում էին: Քեզ բան չկա:

Դու հիվանդ չես: Քեզ թվում է:

 

Հունձք անելու ժամանակն էր:

Արևն այժմ լավանում է:

 

Կյանքում ամեն ինչ անցնում է, ընկերներ:

Անցնում է, կամ մեզ է թվում:

 

Անցնում է ձեռքը, որ առաջ է տանում:

Անցնում է, կամ մեզ է թվում:

 

Անցնում է վարդը, որ քաղում ես:            

Շուրթերը, որ  համբուրում են:

 

Ջուրը, ստվերը կամ բաժակը:

Անցնում են, կամ մեզ է թվում:

 

Անցավ հունձքի ժամանակը:

Արևն այժմ լավանում է:

 

Նրա գոլ լեզուն ինձ օղակում .

նույնն է ասում՝ ՔԵԶ ԹՎՈՒՄ Է:

 

Թիթեռնիկը       թռնում  է  

թռվռում    ու    անհետանում:

 

© Թարգմանությունը իսպաներենից ` Մերի Զոհրաբյանի

Leave a comment

19/04/2014 · 9:21 PM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s