Category Archives: ԴԻԵԳՈ ՏԱՏՅԱՆ

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Լուսանկարի հեղինակ՝ Caras Ionut

Լուսանկարի հեղինակ՝ Caras Ionut

‹‹Ի՞նչ է ժամանակը›› հարցրեց երեխան՝փոքրիկ խաղալիքները կախելով անկողնու եզրին: Ինքա՞ն պիտի սպասեմ, որ վաղը ինի: Մի կյա՞նք: Աշխարհի չա՞փ: Կա՞րող ես նկարել ժամանակը: Դա մի գիծ է, փոքրիկս, մի գիծ: Իսկ այդ գիծը իրերի մե՞ջ է: Իրերը նույնպե՞ս ժամանակ են: Այո: Եվ երբ քնած եմ, այդ գիծը չի՞ շարունակվում: Այո, շարունակվում է:

Հանգցրեց լույսը և դուրս եկավ ամառային գիշերվա տիրույթներ մի տեսակ սխալված լինելու զգացումով: Մինչ ունկնդրում էր ծղրիդներին, մտքով անցավ, որ կարող էի ասել, որ ժամանակը ծղրիդների անվերջանալի ճռռոցն է: Երբ վերադարձա սենյակ, որ ասեի նրան, որ ժամանակը ոչ թե իրերի ներսում է, այլ դրանցից դուրս է, ինչպես ծղրիդի երաժշտությունը, երեխան արդեն քնած էր:

‹‹ Չգտա, ոչ տիկնիկի ներսում, ոչ գնդակի և ոչ էլ փայտե նավի մեջ››,- ասաց երեխան հաջորդ օրը՝ ցույց տալով կտոր-կտոր արած խաղալիքներ:

Տարիներ անց նա, ի զարմանս իրեն հարցաքննող դատավորի, ասելու էր,  որ ժամանակը չկար նաև մարդկանց մարմինների ներսում:

© Թարգմանությունը ` Ալիս Տեր-Ղևոնդյանի

Leave a comment

26/06/2013 · 1:07 PM

ԴԻԵԳՈ ՏԱՏՅԱՆ

diego_tatian_decano_filosofia_universidad_nacional_de_cuyo_unc_03Դիեգո Տատյանը ծնվել է 1965 թվականին Արգենտինայի Կորդոբա քաղաքում, որը մայրաքաղաք Բուենոս Այրեսից հետո մեծությամբ երկրորդն է: Տատյանը մասնագիտությամբ փիլիսոփա է եւ Կորդոբայի պետական համալսարանի Փիլիսոփայության ֆակուլտետի դեկանն է: Համալսարանը Ամերիկա մայրցամաքի չորս ամենահին կրթահամալիրներից է (2013 կնշի իր 400-ամյակը), որի շնորհիվ քաղաքը ձեռք է բերել La Docta, այսինքն “Գիտուն քաղաք” կամ “Գիտունների, իմաստունների քաղաք” անվանումը: Տատյանը հայտնի է իր գիտական եւ վերլուծական աշխատանքներով նվիրված Սպինոզային, Հայդեգերին եւ Բորխեսին: Նա հրատարակել է նաեւ պատմվածքների եւ փիլիսոփայական մանրապատումների մի քանի ժողովածուներ, որոնցից կատարված ծաղկաքաղը ներկայացվում է այս գրքույկով` առաջին անգամ հայերենով: Նրա աշխատանքները թարգմանվել են նաեւ ֆրանսերեն, անգլերեն եւ պորտուգալերեն: Դիեգո Տատյանի արձակը հիմնված է փիլիսոփայական պարադոքսի վրա եւ նա, անկասկած, Արգենտինային հատուկ «փիլիսոփայական ֆանտաստիկայի» ավանդույթների շարունակողն է: Continue reading

Leave a comment

26/06/2013 · 12:58 PM