Category Archives: ԼՈՊԵ ԴԵ ՎԵԳԱ

ՍԱ Է ՍԵՐԸ/ ԼՈՊԵ ԴԵ ՎԵԳԱ

top_gr_1748

Վհատվել, հանդգնել, կատաղած փրփրել.

երկրային, ազատ, մտագար, այրող,

հանգուցյալ, կենդանի, ապրեցնող, սպանող,

հավատարիմ, դավաճան, հանդուգն ու փախչող:
Չգտնել հանգիստ ու խաղաղություն.

երևալ ուրախ, տխուր, թշվառ, սնապարծ,

խիզախ, խուսափողական, զայրացած,

թերահավատ, բավարաված, վիրավորված:
Փախցնել հայացքը դեպի պարզ խաբեություն,

խմել թույնը քաղցր լիկյորով.

մոռանալ շահը, սիրել ցավը:

 

Հավատալ, որ երկինք կա դժոխքում,

կյանքն ու հոգի տալ խաբեությանը.

սա է հենց սերը, ով այն զգացել է, գիտի:

 

Իսպանիայի ‹‹ Դրամատուրգիայի հայր ›› Լոպե դե Վեգայի մասին ֆիլմի ավարտն ու Լոպեի ‹‹ Սա է սերը ›› բանաստեղծությունը / իսպաներեն լեզվով և հայերեն ենթագրերով /

 

 

© Թարգմանությունը ` Մերի Զոհրաբյանի

Leave a comment

15/07/2013 · 9:18 AM

ԼՈՊԵ ԴԵ ՎԵԳԱ

gongora_378_01_gr

ԱԱՀ՝ Լոպե դե Վեգա
Ծննդյան օր՝ նոյեմբերի 25, 1562
Ծննդավայր՝ Մադրիդ (Իսպանիա)
Վախճանի օր՝ օգոստոսի 27, 1635
Վախճանի վայր՝ Մադրիդ (Իսպանիա)

Լոպե դե Վեգա (իսկական անունը` Ֆելիքս Պոպե դե Վեգա Կարպյո, իսպաներեն` Félix Lope de Vega y Carpio), իսպանացի անվանի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր։

Ծնվել է Մադրիդում։ Նրա հայրը, որ ծագումով աստուրիական գյուղացիական ընտանիքից էր, Մադրիդում ունենալով ոսկեկարի սեփական արհեստանոց, բավական կարողություն էր ստեղծել։ Նա որդուն տվել է բարձրագույն կրթություն և նույնիսկ պարգևել ազնվականություն, այն ժամանակվա սովորությամբ գնելով ազնվականի տիտղոսի արտոնագիր։

Կյանքը

Լոպե դե Վեգան սովորել է համալսարանում, միառժամանակ դասախոսություններ լսել մաթեմատիկական գիտությունների Թագավորական ակադեմիայում։ Գրել սկսել է վաղ հասակից, իր իսկ վկայությամբ` 11 տարեկանից։ Լավ իմացել է օտար լեզուներ։

Արդեն ամբողջ երկրով մեկ հռչակված բազմաշնորհ բանաստեղծն ընդամենը քարտուղարի պաշտոնով ծառայել է Իսպանիայի ազնվատոհմ անձանց` դուքս Ալբային, դուքս Մեսսին, մարկիզ դե Մալպիկին և այլոց։

Լոպե դե Վեգան մասնակցել է 1588-ի իսպանական նավատորմի («Անհաղթ Արմադայի») դեպի Անգլիայի ափերը կատարած անփառունակ արշավանքին, որի ընթացքում նա ընդօրինակելով Արիոստոյին, գրել է «Անժելիկայի գեղեցկությունը» պոեմը։

Նա գրել է մի քանի չարամիտ էպիգրամներ, ուղղված իր սիրուհուն` դերասանուհի Ելենա Օսորյոյին, որն իրեն լքել էր, գտնելով հարուստ սիրեկան։ Բանաստեղծը դատապարտվել է, մեղադրվելով զրպարտության մեջ և ութ տարի աքսորվել Մադրիդից։

1609-ին իսպանական կաթոլիկ եկեղեցին նրան վստահության նշաններ արեց` շնորհելով «սրբազան ինկվիզիցիայի մերձեցյալի» կոչում, իսկ ավելի ուշ` հոգևորականի աստիճան։

Վախճանվել է 1635-ին։ Հարյուր հիսունհինգ իսպանացի բանաստեղծներ հանգուցյալ հանճարին ձոնեցին հիացական ներբողներ «Ետմահու փառաբանություն» ժողովածուի մեջ, իսկ հարյուր չորս իտալացի բանաստեղծներ արձագանքեցին իրենց ժամանակակցի գույժին («Բանաստեղծական հուղարկավորություն» ժողովածու)։

Աղբյուր՝

http://hy.wikipedia.org/wiki/%D4%BC%D5%B8%D5%BA%D5%A5_%D5%A4%D5%A5_%D5%8E%D5%A5%D5%A3%D5%A1

Leave a comment

14/06/2013 · 1:15 AM