Category Archives: ՊԵԴՐՈ ՍԱԼԻՆԱՍ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

լուսանկարը՝ Վիլ Րոնիսի

լուսանկարը՝ Վիլ Րոնիսի

ლლლ

Քանի, քանի անգամ եմ նայել քեզ,

ո՛չ, քեզ չեմ նայել, այլ այն պատկերին՝

ճշգրիտ և անառիկ, որ արտացոլվում է

դավաճան հայելու անդրադարձի մեջ:

–         Համբուրի՛ր ինձ, – ասում ես դու

համբուրում եմ քեզ և  մտածում,

թե որքա՜ն սառը կլինեն շուրթերդ հայելու մեջ:

Շնջում ես ինձ.  ‹‹Հոգիս քեզ եմ տալիս ››,

բայց ներսումս զգում եմ մի դատարկություն,

որ կարող է լցնել միայն այն հոգին,

որն ինձ չես տալիս:

Այն հոգին, որ, նոր կերպարանք ստանալով,

լոկ քո ձևն է ստանում հայելու մեջ:

ლლლ

Դու՛, դու չես

Ես քեզ չեմ տեսնում,

երբ նայում եմ այստեղ՝ կողքիս,

բայց նայելով ջրին՝ տեսնում եմ:

Երբ լսում եմ քեզ

լավ չեմ հասկանում  լռությունդ,

բայց հասկանում եմ՝ նայելով ջրի հանդարտ հոսանքին:

Ահա երկինքը

և՛ դու ես նայում, և՛ ես եմ նայում,

վերևում անգամ երկինքն անծայր չէ:

Բայց դու, հենվելով երկնի բազրիքին,

Տեսնում ես, որ այն ունի չորս անկյուն,

որ նաև թաց է,

քառակուսի է,

և ջրի մեջ է:

ლლლ

Քո վերջին  ‹‹Մնաս բարով›› բառով

Լռության մատնեցիր երեկ գիշերը, Continue reading

Leave a comment

29/06/2013 · 10:42 AM