Category Archives: ՌԱՄՈՆ ԳՈՄԵՍ ԴԵ ԼԱ ՍԵՐՆԱ

ԳՐԵԳԵՐԻԱՆԵՐ՝ ՀԱԿԻՐՃ ԲԱՌԱԽԱՂԱՅԻՆ ՏԵՔՍՏԵՐ

ramonԻնչպես Բորխեսն է նկատել, Ռամոն Գոմես դե լա Սերնան ամբողջ կյանքի ընթացքում գրել է մի բանի մասին`գիրք աշխարհում ամեն ինչի և շատ ավելիի մասին:

Սակայն գրողն առավելապես առանձնանում է որպես գրական նոր ժանրի` գրեգերիաների հիմնադիր, որոնք իր ստեղծագործությունների առանցքն են: Գրեգերիաները աֆորիզմների տիպի հակիրճ տեքստեր են, որոնք սուր, ինքնատիպ, բառախաղերի ձևով արտահայտում են փիլիսոփայական, հումորային, լիրիկական, պրագմատիկ կամ այլ բնույթի մտքեր:

Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը .

v  Կանանց պաշտպանում է այն միտքը, թե բոլոր տղամարդիկ նույնն են, մինչդեռ տղամարդկանց մոլորեցնում է այն  հավատը, թե բոլոր կանայք տարբեր են:

v  Սերը ծնվում է անցավորը հավերժական դարձնելու անակնկալ ցանկությունից:

v  Ովքեր սպանում են որևէ կնոջ, ապա ինքնասպան լինում, պետք է փոխեն համակարգը. նախ ինքնասպան լինեն, այնուհետև սպանեն նրան:

v  Փոքրիկը ինքն իրեն է բարևում, երբ ձեռքն է վերցնում իր ոտքը:

v  Աղյուսները գիտեն սպասել:

v  Վենետիկը մի վայր է, որտեղ նավարկում են ջութակները:

v  Կոլիզեյի ավերակները կարծես նախաճաշի հնամենի կոտրված բաժակ լինեն:

v  Իսկ ի՞նչ, եթե մրջյունները մարսեցիներն են` հաստատված Երկրի վրա:

v  Հավն արդեն հոգնել է ոստիկանությունում ցուցմունք տալուց, որ իր ձվերը գողանում են:

v  Ապարանջանները ներկայացնում են մահացած ստրկությունը:

v  Երազը կորսված իրերի պահեստարան է: Continue reading

Leave a comment

03/07/2013 · 11:33 AM

ՌԱՄՈՆ ԳՈՄԵՍ ԴԵ ԼԱ ՍԵՐՆԱ. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1257160612_0

Ռամոն Գոմես դե լա Սերնա Պինգը (Մադրիդ, հուլիսի 3, 1888թ. – Բուենոս Այրես, հունվարի 12, 1963թ.) իսպանացի գրող, հրապարակախոս է, ավանգարդիզմի ներկայացուցիչ: Մասնագիտությամբ իրավաբան է: Լինելով մադրիդյան Պոմբո սրճարանի մշտական հաճախորդներից, որտեղ ծանոթացել  է նաև երիտասարդ Բորխեսի հետ` ակտիվ մասնակցություն է ունեցել ժամանակակից գրական-գեղարվեստական կյանքին: Ունի բավական բազմաժանր ստեղծագործական ժառանգություն` սկսած հոդվածներից ու կենսագրություններից մինչև վեպեր ու պիեսներ: Ինչպես Բորխեսն է նկատել, Ռամոնն ամբողջ կյանքի ընթացքում գրել է մի բանի մասին`գիրք աշխարհում ամեն ինչի և շատ ավելիի մասին:

Սակայն գրողն առավելապես առանձնանում է որպես գրական նոր ժանրի` գրեգերիաների հիմնադիր, որոնք իր ստեղծագործությունների առանցքն են: Գրեգերիաները աֆորիզմների տիպի հակիրճ տեքստեր են, որոնք սուր, ինքնատիպ, բառախաղերի ձևով արտահայտում են փիլիսոփայական, հումորային, լիրիկական, պրագմատիկ կամ այլ բնույթի մտքեր:

©Թարգմանությունը՝ Նանե Բիլբուլյանի

Leave a comment

03/07/2013 · 11:26 AM