Category Archives: ՕՐԱՍԻՈ ԿԻՐՈԳԱ

ԱԴԱՄԱՆԴԸ/ ՕՐԱՍԻՈ ԿԻՐՈԳԱ

Horacio Quiroga
Օրասիո Կիրոգան  1900 թ.-ին (Horacio Quiroga) 20-րդ դարի ուրուգվացի բանստեղծ,դրամատուր, ով հայտնի է նաև իր կարճ պատմվածքներով:

Օրասիո Կիրոգան 1900 թ.-ին
20-րդ դարի ուրուգվացի բանստեղծ,դրամատուրգ, ով հայտնի է նաև իր կարճ պատմվածքներով:

Քասսիմը հիվանդոտ մարդ էր, մասնագիտությամբ` ոսկերիչ, թեև կրպակ չուներ:Մասնագիտացած էր թանկարժեք քարեր տեղադրելու մեջ և անվանի տների համար էր աշխատում: Նրա ձեռքերի նման նուրբ միացումներ անող շատ քիչ ձեռքեր կան: Ավելի վճռական լինելու և առևտրական ջիղ ունենալու դեպքում նա հարուստ կլիներ: Սակայն երեսուհինգ տարեկանում դեռ շարունակում էր պատուհանի տակ արհեստանոցի կցակառույց բնակարանում ապրել:

Վտիտ մարմնով, սև մորուքով ստվերված անարյուն դեմքով Քասսիմը շատ գեղեցիկ և խիստ դյուրաբորբոք կին ուներ: Փողոցային ծագում ունեցող երիտասարդ կինն իր գեղեցկությամբ ավելի բարձր կապի նկրտումներ էր ունեցել: Սպասել էր մինչև քսան տարեկան դառնալը, իր մարմնով գաղթակղելով օտար տղամարդկանց և դրկիցներին: Ի վերջո վտանգներից զգուշանալով` նյարդայնացած համաձայնություն էր տվել Քասսիմին:

Շքեղության ոչ մի երազանք այլևս, համենայն դեպս: Նրա ամուսինը, հմուտ լինելով (նույնիսկ վիրտուոզ), ամենևին բնավորություն չուներ կարողություն ստեղծելու համար: Այդ պատճառով էլ մինչ ոսկերիչն իր ունելիների վրա կորացած աշխատում էր, կինը, ձեռքերը կոնքերին դրած, ամուսնու վրա դանդաղկոտ գամում էր ծանր հայացքը, որպեսզի տեղից պոկվեր հանկարծ և ապակու ետևից հայացքով հետևեր որևէ ունևոր անցորդի, որ կարող էր իր ամուսինը լինել:
Սակայն ինչ որ վաստակում էր Քասսիմը, նրա համար էր: Կիրակի օրերը նույնպես աշխատում էր, որպեսզի հավելյալ գումար տար նրան: Երբ Մարիան որևէ զարդ էր ցանկանում (և ի՜նչ կրքոտությամբ էր նա ցանկանում), գիշերն էլ էր աշխատում: Հետո հազում էր և ծակոցներ ունենում կողերում, բայց Մարիան ստանում էր իր շողշողուն ադամանդը:
Թանկարժեք քարերի հետ ամենօրյա շփումը հետզհետե հանգեցրեց նրան, որ նա սիրեց ոսկերչի գործը, և կրքոտությամբ էր հետևում քարերն ագուցելու մեկուսի, նուրբ աշխատանքին: Սակայն երբ զարդը պատրաստ էր լինում (պետք է հանձնվեր, իր համար չէր), ավելի շատ էր ճնշվում իր ամուսնությունից: Փորձում էր թանկարժեք իրը` հայելու դիմաց կանգնած: Վարջում այն թողնում էր այդտեղ և իր սենյակը քաշվում: Քասսիմը վեր էր կենում, նրա հեծկլտոցները լսելով, և նրան անկողնում գտնում, իսկ նա ոչինչ լսել չէր ուզում:
– Կսարքեմ, համենայն դեպս, երբ կարողանամ, քեզ համար էլ կսարքեմ, – վերջում տխուր-տրտում ասում էր նա:
Հեծկլտոցը սաստկանում էր այս խոսքերի հետ, և ոսկերիչը կրկին դանդաղ տեղավորվում էր իր աթոռին:
Այս տեսարաններն այնքան կրկնվեցին, որ Քասսիմն արդեն չէր բարձրանում նրան հանգստացնելու: Հանգստացնե՜լ նրան, ինչի՞ց: Սակայն դա չէր խանգարում, որ Քասսիմը երկարացներ իր անքուն գիշերները, որպեսզի ավելի շատ հավելյալ գումար տար նրան:
Նա վարանոտ, անվճռական, սուսիկ-փուսիկ մարդ էր: Կնոջ հայացքներն այժմ ավելի ծանր էին գամվում այդ մունջ հանգստության վրա:
– Բա դու տղամա՞րդ ես, – քթի տակ ասում էր նա:
Քասսիմը, իր համակցումների վրա հակված, չէր դադարում մատները շարժել:
– Երջանիկ չես ինձ հետ, Մարիա, – արտահայտվում էր քիչ անց:
– Երջանի՜կ: Եվ դեռ համարձակություն ունես այդ բանն ասելու՞: Ո՞վ կարող է երջանիկ լինել քեզ հետ: Ամենավերջին կի՛նն անգամ չի կարող… Ա՛յ ողորմելի սատանա, – եզրափակում էր ջղագրգիռ հռհռոցով և հեռանում:
Այդ գիշեր Քասսիմը մինչև երեքն էր աշխատում, իսկ կինը հետո նոր ցոլքեր էր ունենում, որոնք գնահատում էր մի պահ շուրթերն ամուր սեղմած:
– Հա՜… զարմանահրաշ ակնազարդ… ե՞րբ ես սարքել:
– Երեքշաբթի օրվանից, – նրան էր նայում ուրույն քնքշանքով, – դու քնած էիր լինում գիշերը…
– Օ՜, կարող էիր պառկել…Խոշո՜ր են ադամանդները:
Նրա կիրքը Քասսիմի տեղադրած խոշոր քարերն էին: Հետևում էր աշխատանքին խելահեղ անհագությամբ, որ նա անհապաղ ավարտի, և քարը հազիվ հարմարեցրած` զարդը վերցրած վազում էր հայելու մոտ: Այնուհետև լացի նոպան էր սկսվում:
– Բոլոր ամուսիններն էլ, ով ուզում է լինի, ամենվերջի՛նն էլ, զոհաբերության կգնար կնոջը սիրաշահելու համար: Իսկ դու՛… դու՛… մի քրջոտ շոր էլ չունեմ հագնելու:
Երբ կինն անցնում է այր մարդուն հարգելու որոշ սահմանը, կարող է արդեն աներևակայելի բաներ ասել ամուսնուն:
Քասսիմի կինն անցավ այդ սահմանը առնվազը նույն կրքոտությամբ, որքան որ ուներ ադամանդների հանդեպ: Մի օր զարդերը պահելիս Քասսիմը նկատեց, որ մի կրծքազարդ է պակասում. հինգ հազար պեսո արժողությամբ երկու խոշոր ադամանդ: Նորից փնտրեց դարակներում: Continue reading

Leave a comment

19/07/2013 · 10:01 AM