ԵԹԵ ԴՈՒ ՄՈՌԱՆԱՍ ԻՆՁ

Ուզում եմ քեզ հետ անել այն, ինչ գարունն է անում բալենու ծառերի հետ

Ուզում եմ քեզ հետ անել այն, ինչ գարունն է անում բալենու ծառերի հետ

Եթե դու մոռանաս ինձ

մի բան կա,
որ ուզում եմ իմանաս:
գիտես թե ինչ է,
երբ նայում եմ
բյուրեղյա լուսնին, կարմիր ճյուղերին
դանդաղ աշնան` պատուհանից այն կողմ,
եթե հպվեմ
խարույկի
անշոշափելի մոխրին
կամ կնճռոտ մարմնին կոճղի,
ամեն ինչ քեզ է հիշեցնում,
կարծես ամեն բան, ինչ գոյություն ուներ,
հոտերը, լույսերը, մետաղները,
փոքրիկ նավակներ էին`
լողացող
իմ կղզիներից քո կղզին, ուր դու էիր ինձ սպասում:
հիմա,
եթե քիչ-քիչ դադարես ինձ սիրել,
ես էլ կդադարեմ քեզ սիրել քիչ-քիչ:
եթե հանկարծ
մոռանաս ինձ,
չփնտրես,
որովհետև ես էլ քեզ արդեն մոռացած կլինեմ:
եթե կարծում ես` սա երկար ու խելագար մի բան է,
պաստառների քամին
անցավ կյանքիս միջով,
և դու մտածեցիր
լքել ինձ ծովափին
իմ սրտի, ուր արմատներ էի ձգել,
հիշիր,
որ այդ օրը
այդ ժամին
ես զենքերս ցած կդնեմ,
ու արմատներս կգնան
ուրիշ հող փնտրելու:
բայց
եթե ինչ-որ մի օր
ինչ-որ մի ժամի
զգաս, որ ինձ համար էիր ստեղծված
դաժան քաղցրությամբ,
եթե ինչ-որ մի օր մի ծաղիկ
ցատկի շուրթերիդ մոտ` փնտրելու ինձ,
օ իմ սեր, իմ միակ,
կրակը նորից կբոցկլտա իմ մեջ,
ներսումս ոչինչ չի մարել, չի մոռացվել,
իմ սերը քո սիրով է սնվում, սիրելիս,
ու այն քո ձեռքերում կլինի այնքան,  ինչքան որ դու կապրես`
չլքելով ինձ:

© Թարգմանություն անգլերենից ` Հասմիկ Սիմոնյան

Աղբյուր՝ http://hs-poetry.blogspot.com/2012/02/blog-post_4065.html


Leave a comment

14/06/2013 · 9:14 PM

Leave a comment